Խցիկ գնելու ուղեցույց կամ ի՞նչ անել զենիտի հետ


Թօրոս Խաչատրեան

Ո՞նց եք սկսել ժապավեն նկարել։ Գտել եք պապիկի հին Զենիտը կամ Ֆէդը, թե՞ չեք կարողացել վերնիսաժում անտարբեր անցնել ու գնել եք մի տրաքած Զենիտ։ Հետո սկսել եք ժապավեն փնտրել ու Երիտասարդականի Սասի մոտի Կոդակից գնել, սկսել նկարել, հետո բերել երևակման ու…

36 կադրից եղել են ընդամենը 5֊ը կամ 10֊ը, իսկ մնացած բոլորը՝ տարօրինակ գծերով ու լույսի հետքերով։ Առաջին անգամվա համար սա կարող ա դուր գալ․ հետաքրքիր գույներ ու էֆեկտներ, բայց ժապավենային աշխարհում սա բռակ է։

Այդ վառված մասերում կարող է լինել ձեր պերսոնաժը, ում նկարում էիք, կամ ինչ֊որ մի պահ, որն էլ երբեք չի լինի ու դուք կկորցնեք այդ կադրը ընդմիշտ։ Այդ գծերը ու լույսի թափանցումները լինում են խցիկների տարիքից որոնք անորակ լինելու պատճառով 30 տարի անց էլ չեն աշխատում։

Եւ ի՞նչ անել, եթե պապիկները ապրել են սովետական միությունում, իսկ վերնիսաժում վաճառվում է նույն պապիկների ունեցվածքը։

Տեղափոխվենք Ճապոնիա՝ էժան ու որակով խցիկների հայրենիք։ Pentax, Canon, Nikon, Minolta, Olympus, Fujifilm, Mamiya… Եկեք ընտրենք․

Առաջին տարբերակը նրանց համար է, ով ունի զենիտ (նվեր է ստացել, գնել, թե գտել՝ կապ չունի)։ Ի տարբերություն խցիկի նրա օբյեկտիվը այդքան վատը չէ և այն շատ լավ կարելի է օգտագործել մի ուրիշ խցիկի վրա։

Pentax Spotmatic՝

Գինը ebay֊ում, առանց օբյեկտիվ՝ 10֊30$։

Ճապոնական լեգենդ, անմահ տանկ։

Այս խցիկը կծառայի ձեզ մոտակա մինիմում 20 տարին։

Նրա վրա կդնեք ձեր Զենիտի Հելիոս 44ը, իսկ հետագայում կարող եք գնել Takumar֊ի հիանալի ոսպնյակներից՝

Եթե դուք չունեք Զենիտ, բայց ուզում եք սկսել նկարել, ապա սա էլ վատ տարբերակ չէ։

Գինը օբյեկտիվի հետ՝ 30֊50$ (կամ կարող եք նույն Հելիոսը գնել վերնիսաժից կամ խնդրել ընկերներից)։

Տարբերակ 2

Եթե ուզում եք վերցնել խցիկը ու նկարել առանց ժամանակ կորցնելու, լույս չափելու, ֆոկուս բռնելու։

Պահիր և նկարիր խցիկներ՝ point and shoot cameras՝

Սրանցից դուք կարող եք գտնել անգամ տանը, անգամ մի քանի հատ։ Բայց լավ որակ ստանալու համար խորհուրդ չէի տա նկարել Skina, Nokina, Wizen ֆիրմաների խցիկներով։ Փորձեք գտնել Olympus, Canon կամ Pentax խխցիկներ․ դրանք շատ հեշտ և էժան կարելի է գտնել list.am֊ում։

Տարբերակ 3

Եթե դուք զբաղվում եք լուսանկարչությամբ և ունեք Canon֊ի կամ այլ բրենդի թվային խցիկ, ապա լավ տարբերակ է գնել այս մոդելներից մեկը և օգտվել ձեր նույն օբյեկտիվներից։ Սրանք տեխնիկապես գրեթե չեն տարբերվում ձեր թվայիններից, միայն հիշողության քարտի տեղ չունեն՝

Nikon֊ից օգտվողները կարող են գնել ցանկացած խցիկ, քանի որ Nikon֊ը չի փոխել օբյետիվի ամրանալու ձևը։ Կարևոր է հաշվի առնել, որ ձեր օբյեկտիվները պետք է լինեն նախատեսված full frame խցիկների համար, քանի որ ժապավենի կադրը 36*24 սմ է՝

Ebay֊ում կարելի է գտնել սկսած 10֊ից։

4֊րդ և վերջին տարբերակ

Եթե դուք ուզում եք լուրջ զբաղվել ժպավենային լուսանկաչությամբ և կարող եք մի քիչ շատ գումար հատկացնել խցիկի համար, ապա ընտրեք միայն բրենդը։ Սրանք ժապավենային ամենահայտնի խցիկներն են՝

Pentax Me super

գինը Ebay֊ում՝ 40֊100$։

TTL Լուսաչափման համակարգ։

ավտոմատ ռեժիմ։

օգնող թվեր և լույսեր տեսարանաորոնիչ(viewfinder)֊ի մեջ։

պահաժամեր 1֊1/2000՝

Canon ae֊1 program

գինը՝ 90֊150$։

TTL Լուսաչափման համակարգ։

ավտոմատ ռեժիմներ։

օգնող թվեր և լույսեր տեսարանաորոնիչ(viewfinder) ի մեջ։

պահաժամեր 2֊1/1000։

Minolta X֊7A

գինը ebay֊ում՝ 50֊100$։

TTL Լուսաչափման համակարգ։

ավտոմատ ռեժիմներ։

օգնող թվեր և լույսեր տեսարանաորոնիչ(viewfinder) ի մեջ։

պահաժամեր 1֊1/1000։